«Մարգարիտ». Մեգան Մարքլը կզբաղվի մուլտիպլիկացիոն սերիալի ստեղծմամբ

0

Մեգան Մարքլը, որը վերջերս գիրք է հրապարակել երեխաների համար, հայտարարել է իր ստեղծագործական նոր նախագծի համար։ Ամերիկյան «Netflix» սթրիմինգային ծառայության հետ կնքված պայմանագրի շրջանակներում նա «Pearl» («Մարգարիտ») անունով մուլտիպլիկացիոն սերիալ կստեղծի։

Սասեքսի դուքսի եւ դքսուհու «Archewell Productions» պրոդյուսերական ընկերությունը հայտնել է, որ սերիալը կներկայացնի 12-ամյա աղջկա պատմություն, որը «ինչպես եւ իր տարիքի շատ այլ աղջիկներ, ինքնաճանաչման ճանապարհին է՝ փորձելով հաղթահարել կյանքի առօրյա խնդիրները»։ Մուլտֆիլմում միախառնված կլինեն ֆենթեզին ու պատմությունը։ Գլխավոր հերոսուհին կոգեշնչվի անցյալի ազդեցիկ կանանց օրինակով։

Գլխավոր պրոդյուսերներ կդառնան Մեգանն ու կինոռեժիսոր, պրոդյուսեր եւ Էլթոն Ջոնի զուգընկեր Դեւիդ Ֆերնիշը, որն արքայազն Հարիի վաղեմի ընկերն է։

Սերիալի վրա աշխատանքին կմասնակցեն նաեւ այլ հայտնի պրոդյուսերներ եւ կինեմատոգրաֆիստներ, այդ թվում Քերոլին Սոփերը, որը նախկինում աշխպատել է դիսնեյյան «Ռապունցել. խճճված պատմություն», «Արքայադուստրը եւ գորտը», «Վոլտ»։

Սասեքսի դուքսն ու դքսուհին Netflix հսկայի հետ երկարամյա համաձայնագիր են ստորագրել 2020թ․-ին։ Նրանց պրոդյուսերական ընկերությունը պարտավորվել է Netflix-ի համար բացառիկ բովանդակություն ստեղծել, որը վավերագրական ֆիլմեր, սերիալներ, գեղարվեստական ֆիլմեր, սցենարական շոուներ եւ մանկական նախագծեր կներառեն։

Ապրիլին հայտնի է դարձել, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին Netflix-ի համար բազմասերիանոց վավերագրական սերիալ կնկարահանեն Invictus Games-ի պատրաստության մասին։ 

Leave A Reply

Your email address will not be published.