«Գեղեցկուհի». Արփի Գաբրիելյանի շքեղ կերպարը

0

Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյանմ էջում տեղադրված կադրերում Արփին սպիտակ հագուստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու նախընտրել վառ դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ խոշոր ականջօղեր, վզնոց։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու հաճոյախոսություններ են գրել․ «Գեղեցկուհի»։  

Ավելի վաղ Արփին ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Կադրերում նա պատկերված էր ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի հետ։ Զույգը, որը մեծացնում է մեկամյա որդուն, մեղմ գրկախառնված էր։ Կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Արփին լուսանկարը չէր մեկնաբանել։


Leave A Reply

Your email address will not be published.