Գյուղվարկերի աջակցության ծրագրերից օգտվել է 35000 շահառու

0

Կառավարության 2020թ-ի ծրագրի ներկայացման ժամանակ գյուղատնտեսության աջակցության վարկերի նպատակայնության մասին հարց է ուղղել Հրանտ Այվազյանը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանել է, որ խոսքը վերաբերում է միջոցառում 2-ին, որն իր մեջ պարունակում է հետևյալ վարկային ենթածրագրերը՝ մինչև 1 մլն դրամանոց, 3-15 մլն, և 15 մլն դրամից ավելի վարկավորում։ Մոտ 35000 շահառու ունեն, որոնց գերակշիռ մասն օգտվել է մինչև 1 մլն դրամանոց վարկերից։

«Բանկը ներկայացրել է իր պրոդուկտը, վարկերը տրամադրելու գործընթացն է նկարագրել, մենք ուղղակի սուբսիդավորել ենք: 1 մլն դրամանոց վարկերի հետ կապված կան բազմաթիվ հարցեր, բայց քանի որ միկրոգյուղատնտեսությունը ծախսերի կառուցվածքի իմաստով շատ կենցաղային և նպատակային ծախսերը գյուղացու ընտանիքում փոխկապակցված են, միանշանակ չի կարելի պնդել, որ այդ վարկը գնացել է զուտ գյուղատնտեսական նպատակով»,-ասել է նա:

Այվազյանը հետաքրքրվել է, թե կա՞ վերլուծություն, թե որքանով է արդյունավետ եղել վարկերի տրամադրումը։

«Ես չէի ասի, որ գյուղոլորտի մասնագետները պրոցեսին չեն մասնակցել, նրանք մասնակցել են գործընթացին»,-ասել է Մհեր Գրիգորյանը:

Leave A Reply

Your email address will not be published.