Ընտրությունները մաքուր համամասնական ընտրակարգով անցկացնելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

0

ԱԺ-ն այսօր քննարկել է «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ: Մոտ երկու ժամ տևած քննարկումից հետո տեղի ունեցավ քվեարկությունը: Նշենք, որ սահմանադրական օրենքի նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր ձայների առնվազն 3/5-ը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցել: Նախագիծն ընդունվել է 83 կողմ ձայներով:

Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ առնվազն 3,5, առավելագույնը 6 ժամից տեղի կունենա երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

Leave A Reply

Your email address will not be published.