ԳԻՇԵՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ԵՐԿՈՒ ԵԿԵՂԵՑԻ Է ԱՅՐՎԵԼ

0

Կանադայում մեկ գիշերվա ընթացքում երկու եկեղեցի վնասվել է հրդեհներից: Այս մասին հաղորդում է CBS- ը:

Երկու դեպքն էլ տեղի են ունեցել Օնտարիոյի նահանգի Մանսի քաղաքում:

Իրարից 10 րոպե հեռավորության վրա գտնվող եկեղեցիները հրդեհվել են վեց ժամ տարբերությամբ:

Ոստիկանության տվյալներով՝ միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Եկեղեցու շենքերն ամբողջությամբ այրվել են:

Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: Քաղաքային իշխանությունները չեն բացառում հրկիզման վարկածը:

Leave A Reply

Your email address will not be published.