Թինա Կանդելակին հիշել է տղամարդկանց ամասագրի համար իր հանդուգն ֆոտոշարքը

0

«Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին, որը մի քանի ամիս անց 45 տարեկան կդառնա, Instagram-յան էջում հրապարակել է իր արխիվային լուսանկարները տղամարդկանց համար «Maxim» ամսագրի համար։ Կադրերն արվել են 2006թ.-ին։ Լրագրողը խոստովանել է, որ չի զղջում եւ նույնիսկ չի ամաչում իր անկեղծ լուսանկարներից, այլ մտածում է միայն դրանց վերաբերյալ իր մեծ երեխաների արձագանքի մասին։

«Իմ կյանքում եղել են նաեւ այսպիսի ֆոտոշարքեր։ Ամաչո՞ւմ եմ։ Ոչ։ Կրկնե՞ի։ Հաստատապես, նախ կհարցների երեխաներից։ Երբ շատ երիտասարդ ես ու շատ պրովոկացիոն բաներ ես անում, չես մտածում այն մասին, որ մի օր դա կտեսնեն քո երեխաները։ Իսկ մեծ տարիքում ստիպված ես լինում զղջալ ու մտածել, որ հարկավոր էր հրաժարվել։ Փառք Աստծո, խիղճս մաքուր է, որ «Playboy»-ում ու «Maxim»-ում բավական համեստ եմ լուսանկարվել։ Համենայն դեպս, ներկայիս չափանիշներով»,- խոստովանել է Թինան։

Կանդելակին հետեւորդներից հետաքրքրվել է՝ արդյոք նրանք նման արկածախնդրության կդիմեին, կարող էին արդյոք մերկանալ տեսախցիկի առաջ։ Մեծամասնությունը պատասխանել է, որ ոչնչի համար չի զղջում, ինչպես նաեւ գովել են հեռուստահաղորդավարուհու կազմվածքը։

Leave A Reply

Your email address will not be published.