Դիանա Գրիգորյանի հմայիչ կերպարը

0

Սցենարիստ Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, Դիանան սեւ տաբատ է կրում, սպիտակ շապիկ։ Նա հավաքել է մազերն ու գլխազարդ ընտրել։ Կերպարն ամբողջացրել են բնական շպարն ու աքսեսուարները՝ վզնոցներ։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Դիանան կրում էր լայն փողքերով,  բարձր գոտկատեղով ջինսե տաբատ, սեւ բլուզ։ Նա արձակել էր վարսերը, նվազագույն շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էր կարմիր պայուսակը։ Հրապարակմանը կից Դիանան դիմելով հետեւորդներին գրել էր․ «Ի՞նչ կորցրիք եւ ի՞նչ գտաք համավարակի այս լարված ամիսներին»։


Leave A Reply

Your email address will not be published.