«Այնքան ուրախ եմ, որ այսօր 50 տարեկան դարձա». Կլաուդիա Շիֆերը նշել է հոբելյանը

0

Դժվար է հավատալ, որ Կլաուդիա Շիֆերը 50 տարեկան է դարձել, եւ նա այդ առիթով առհասարակ ապրումներ չունի, հայտնում է Daily Mail-ը։

Լոգենդար մոդելն Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում փչում է տորթի մոմերը։ «Իմ բախտը շատ է բերել, որովհետեւ ես սիրում եմ այն, ինչ անում եմ եւ կարող եմ ընտրել գործընկերների։ Ես նաեւ կարծում եմ, որ հարկավոր է գովերգել տարիքն ու խոնարհվել դրա առաջ»,- հայտարարել է նա։  

«Ես այնքան ուրախ եմ, որ այսօր 50 տարեկան դարձա, ես երբեք ավելի ինքնավստահ չեմ եղել։ Ես չեմ ցանկանում ինձ զգալ կամ ավելի երիտասարդ տեսք ունենալ, ես ինձ լավ եմ զգում այս պահին»,- հավելել է Շիֆերը։

Նա ու ամուսինը՝ Մեթյու Վոնը երեք երեխա ունեն՝ Կասպարը, Կելեմենտինան ու Կոսիման։ Նա նախկինում եւս ծերացման ընթացքը բնական է անվանել ու նշել, որ չի նախանձում ավելի երիտասարդ մոդելներին։ «Իմ կարծիքով՝ չկա ավելի վատ բան, քան հաբը, որը քեզ կօգնի 20 տարով երիտասարդ երեւալ»,- ասել է Շիֆերը։

«Ես կարող էի շատ ամաչկոտ մարդ լինել, որը չգիտի, որ երկչոտությունը կարելի է հաղթահարել՝ կյանքում տարբեր բաներ ուղղելով։ Ես, հավանաբար, ինչ-որ տեղ կաշխատեի, ուր կարելի է թաքնվել՝ բանկում կամ կուլիսների հետեւում։ Մոդելային բիզնեսն իմ թերապիան էր։ Ես սովորեցի շփվել»,- իր փորձով կիսվել է նա։

Leave A Reply

Your email address will not be published.