Google-ն ուզում է խստացնել Android-ով սմարթֆոնների հանդեպ պահանջները

0

Ամերիկյան Google ընկերությունը նոր կանոններ է ներմուծում սմարթֆոններ արտադրողների համար:

Ընկերությունն այժմ պարտավորեցնում է սմարթֆոններ արտադրող ընկերություններին Android Go տեղադրել այն սարքերում, որոնք ունեն 2 ԳԲ-ից պակաս օպերատիվ հիշողություն, հայտնում է Astera-ն:

Այսպիսով, հոկտեմբերից մինչեւ 2 ԳԲ հիշողությամբ բոլոր սմարթֆոնները պետք է հագեցած լինեն պարզեցված Android Go-ով:

Ընդ որում, նշվում է, որ նորամուծությունները ուժի մեջ են Android 11 եւ Android 10 ունեցող նոր սարքերի համար:

Օրինակ, եթե օպերատիվ հիշողության նվազագույն ծավալով սմարթֆոնը հայտնվել է մինչեւ այս տարվա չորրորդ եռամսյակը, ապա կարելի է օգտագործել լիարժեք ՕՀ, իսկ բոլոր այն մոդելները, որոնք կունենան մինչեւ 2 ԳԲ հիշողություն եւ ավելի ուշ կթողարկվեն, ստիպված կլինեն Android Go-ով աշխատել:

Leave A Reply

Your email address will not be published.