Դոնալդ Թրամփի զարմուհու գիրքն ԱՄՆ նախագահի մասին առաջին իսկ օրը վաճառվել է գրեթե մեկ միլիոն օրինակով

0

Դոնալդ Թրամփի մասին նոր գիրքը, որը գրվել է նրա զարմուհու կողմից, ԱՄՆ-ում վաճառքի առաջին իսկ օրը վաճառվել է գրեթե մեկ միլիոն օրինակով:
Մերի Թրամփի «Չափազանց շատ եւ երբեք ոչ բավարար. Ինչպե՞ս է իմ ընտանիքը ստեղծել աշխարհի ամենավտանգավոր մարդուն» գիրքը, որում ԱՄՆ նախագահը վատ լույսի ներքո է նկարագրվում նրա ընտանիքի անդամներից մեկի կողմից։

Մերին նախագահին մեղադրում է մեծամտության եւ տգիտության մեջ եւ պնդում է, որ նա համապատասխանում է նարցիսիզմի կլինիկական չափանիշներին:

Հինգշաբթի օրը վաճառված 950․000 օրինակից, այդ թվում՝ նախնական պատվերները, ինչպես նաեւ աուդիո եւ թվային տարբերակները, ռեկորդային են Simon & Schuster հրատարակչության համար։

Սպիտակ տունը հուշերը «ստերի գիրք» է անվանել:

Leave A Reply

Your email address will not be published.