Twitter-ում կոտրել են Իլոն Մասկի, Բիլ Գեյթսի, Բարաք Օբամայի, Քանյե Ուեսթի, ինչպես նաև Apple-ի եւ Uber-ի էջերը

0

Անհայտ հաքերները կոտրել են Twitter-ի հայտնի օգտատերերի էջերը՝ նրանց էջերին բիթկոիններ փոխանցելու կոչեր պարունակող հաղորդագրություններ տեղադրելով։ Հրապարակումներում նշված էր, որ ուղարկողներին կրիպտոարժույթը կվերադարձվի կրկնակի չափերով: Հաղորդագրությունները հայտնվել են SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի, Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսի, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի, ռեփեր Քանյե Ուեսթի էջերին, ինչպես նաեւ Apple-ի եւ Uber-ի պաշտոնական էջերին, փոխանցում է DW-ն:

Գրառումները հեռացվել են հրապարակումից անմիջապես հետո, սակայն, ինչպես հայտնում է The Verge-ի խմբագիր Թոմ Ուորենը, հաքերներին հաջողվել է ավելի քան 104 հազար դոլար ստանալ: Business Insider-ը կապ է հաստատել Բիլ Գեյթսի մամուլի խոսնակի հետ, ով հաստատել է, որ գրառումը Գեյթսի կողմից չի արվել:

Twitter-ում հայտարարել են, որ իրենք տեղյակ են միջադեպերի մասին սոցիալական ցանցում: «Մենք հետաքննություն ենք անցկացնում եւ քայլեր ենք ձեռնարկում դա շտկելու համար: Թարմացումների մասին բոլորին կտեղեկացնենք մոտ ապագայում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Leave A Reply

Your email address will not be published.