Զիդան. Դժգոհ եմ «Ռեալի» խաղից

0

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Լա Լիգայի 28-րդ տուրում «Էյբարի» նկատմամբ տարած հաղթանակի մասին:

«Չգիտեմ՝ ինչումն էր խնդիրը, սակայն երկրորդ խաղակեսում մենք չկարողացանք բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել: Զգացվում էր, որ ֆուտբոլիստները ֆիզիկապես պատրաստ չեն 90 րոպե անցկացնել խաղադաշտում:

«Ռեալի» ֆուտբոլիստներն իսկական չեմպիոններ են, և ես վստահ եմ, որ նոր պայմաններին ադապտացվելուց հետո նրանք կկարողանան ցույց տալ այն ֆուտբոլը, որը սովոր են տեսնել բոլորը»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Էյբարի» դեմ հանդիպումը 200-րդն էր Զինեդին Զիդանի համար Արքայական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում:

«Ռեալը» հաղթանակ տարավ «Էյբարի» նկատմամբ 3:1 հաշվով:

Leave A Reply

Your email address will not be published.