Ֆուտբոլը վերադառնում է. Լիոնել Մեսին՝ Adidas-ի հոլովակում

0

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին նկարահանվել է սպորտային հագուստ և պարագաներ արտադրող ամերիկյան Adidas ընկերության հոլովակում:

«Այս դադարի ընթացքում ես հասկացա՝ ինչքան մեծ դեր ունի ֆուտբոլը իմ և մարդկանց կյանքում: Այն իսկական նվեր է մարդկանց:

Ֆուտբոլը վերադառնում է, և ես պատրաստ եմ այդ վերադարձին»,- հոլովակում ասում է 32-ամյա հարձակվողը:

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Իսպանիայի առաջնության վերսկսումից հետո իսպանացի Էնրիկե Սետիենի գլխավորած թիմը հունիսի 13-ին կհյուրընկալվի «Մալյորկային»։

Leave A Reply

Your email address will not be published.