Չավի. Հուսով եմ՝ Նեյմարը կվերադառնա «Բարսելոնա»

0

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Չավի Էրնանդեսը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմար Ժունիորի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Նեյմարն աշխարհի լավագույն 3 կամ 5 ֆուտբոլիստներից մեկն է: Նա որակ ապահովող ֆուտբոլիստ է:

Հուսով եմ՝ նա կվերադառնա «Բարսելոնա»: Ես հանդես եմ եկել նրա հետ և գիտեմ՝ նա ինչ մակարդակի խաղացող է»,- Չավիի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Չավի Էրնանդեսը «Բարսելոնայի» ակումբային ակադեմիայի սան է, հիմնական թիմում հանդես է եկել 1998-2015 թվականներին:

Leave A Reply

Your email address will not be published.