Կարմիր շրթներկ, նուրբ վզնոց. Արմինկայի նոր լուսանկարը

0

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ շապիկ է կրում եւ արձակել է ուղիղ հարդարված մազերը։ Արմինկան նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին՝ կարմիր շրթներկ ընտրելով։ Կերպարն ամբողջացրել է նուրբ վզնոցը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, կրում էր եթերային գեղեցիկ զգեստ, բարձրակրունկներ, արեւային ակնոց։ Արմինկայի քույրն ու մայրը նույնպես էլեգանտ կերպարում էին։ Հրապարակմանը կից երգչուհին գրել էր․ «Այսօր դուստրերի օրն է, ուրեմն՝ շնորհավո՜ր մեր տոնը, Լուսնյակ ջան։ Մամ ջա՜ն, ինչպես նաև քո ու քո քույրիկների տոնը»։ Երգչուհու երկրպագուները բազում դրական խոսքեր ու հաճոյախոսություններ էինն հղել գեղեցիկ կանանց՝ գրելով․ «Գեղեցկուհիների շքերթ»,«Ինչ գեղեցիկ մայրիկ ունեք», «Երեք գեղեցկուհի», «Խոսքեր չկան», «Նուրբ, կանացի, միշտ հմայիչ»։


Leave A Reply

Your email address will not be published.