Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը պատրաստ են անկեղծ հարցազրույց տալ. հայտնի է գումարի չափը

0

Հարին եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը, մարտի 31-ին վայր են դրել թագավորական պարտականությունները եւ բնակության տեղափոխվել Լոս Անջելես։ Հիմա ամուսիններն են իրենց ամբողջությամբ ապահովել եւ այլեւս չեն կարող օգտագործել դուքսերի տիտղոսները։ Թագուհու թոռը նույնիսկ հրաժարվել է իր թագավորական ազգանունից։

Վերջապես անկախություն ստանալով թագավորական ընտանիքից՝ Սասեքսի դուքսն ու դքսուհին մնացել են առանց եկամտի մշտական աղբյուրի, որն ինչպես երբեւէ, անհրաժեշտ է նրանց։ Բարեբախտաբար, ամուսինները բազմաթիվ շահավետ առաջարկներ ունեն. նրանք անկեղծ հարցազրույցի համար 1 մլն ֆունտ ստերլինգ են սահմանել։

Բրիտանական Daily Star-ի աղբյուրների խոսքով՝ այս պահին Մեգանն ու Հարին բանակցություններ են վարում մի քանի խոշոր հեռուստաընկերությունների հետ, որոնց պատրաստ են հարցազրույց տալ։ Նրանք առայժմ նախապատվություն են տալիս Օփրա Ուինֆրիիին եւ Էլեն Դեջեներեսին։ Դուքսերը պատրաստ են ոչ միայն անկեղծորեն պատմել «Մեգզիթի» մասին, այլեւ ցույց տալ՝ ինչպես են հիմնավորվել Հյուսիսային Ամերիկայում։

Նշվում է, որ Մարքլը պատրաստվում է այդ ամբողջ գումարը փոխանցել բարեգործությանը։ Օրինակ՝ այն նվիրաբերել բուժաշխատողներին, որոնք այժմ պայքարում են կորոնավիրուսի դեմ եւ մարդկային կյանքեր փրկում։ Վարկած կա, որ այդ միջոցները կարող են ուղղվել Հարիի ու Մեգանի նոր բարեգործական ֆոնդի հաշվին։

CAPE TOWN, SOUTH AFRICA — SEPTEMBER 24: Prince Harry, Duke of Sussex and Meghan, Duchess of Sussex attend a reception for young people, community and civil society leaders at the Residence of the British High Commissioner, during the royal tour of South Africa on September 24, 2019 in Cape Town, South Africa. (Photo by Paul Edwards — Pool/Getty Images)



Leave A Reply

Your email address will not be published.