«Ողջույն, Եվրոպա». Սիլվա Հակոբյանի լուսանկարն ամուսնու ու դստեր հետ

0

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են օդանավակայանում։ Երգչուհին պատկերված է ամուսնու ու դստեր՝ Միլայի հետ։ Ընտանեկան լուսանկարն արվել է ամանորի գլխավոր ատրիբուտի՝ տոնածառի ֆոնին։ «Ողջույն, Եվրոպա»,- այսպես է մակագրել հրապարակումը Սիլվա Հակոբյանը։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել։ «Հրաշք ընտանիք, երջանիկ եղեք»,- գրել է օգտատերերից մեկը։ Հետեւորդների մի մասն էլ նշել է, որ փոքրիկը շատ նման է հայրիկին. «Հայրիկի կրկնօրինակը», «հայրիկի աղջիկը»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր հայրիկի, քրոջ ու եղբոր հետ։ Մեկնաբանություններում նա ջերմ շնորհավորել էր հայրիկի ծննդյան օրը։ «Հազար անգամ թե ծնվեի, մեկ է՝ էլի քեզ ընտրեի՝ ե՛ւ ինձ պապա, ե՛ւ լավ ընկներ, ինչպես նաեւ պրոդյուսեր։ Շնորհավոր ծնունդդ, իմ անփոխարինելի մարդ»,- գրել էր նա։


Leave A Reply

Your email address will not be published.