«Հինգ հարկանի կալվածատուն». ինչ տանն են ապրում Ալսուն ու նրա երեխաները

0

Ալսուն մանուկ հասակից շրջապատված է եղել շքեղությամբ։ Նա մեծացել է ապահովված ընտանիքում։ Իսկ 13 տարի առաջ ամուսնացել է գործարար Յան Աբրամովի հետ։ Նրանց հարսանիքը մինչ այժմ հիշում է ռուսական ամբողջ վերնախավը։ Երիտասարդները ծնողներից ու հյուրերից որպես նվեր գումար էին ստացել, քաղաքից դուրս գտնվող տուն ու «Bentley» ավտոմեքենա։

Նրանք մեծացնում են երեք երեխաներին։ 20006թ.-ին ԱՄՆ-ում ծնվել է նրանց ավագ դուստրը՝ Սաֆինան։ Երկու տարի անց երգչուհին լույս աշխարհ է բերել երկրորդ դստերը՝ Միկելային։ Իսկ երեք տարի առաջ կրկին Իսրայելում լույս աշխարհ է եկել որդին՝ Ռաֆայելը, որին ընտանիքը ոչ ոքի ցույց չի տալիս…

Ալսուն բազմաթիվ անգամներ խոստովանել է, որ բոլոր ուժերը ներդնում է ընտանիքին ու երեխաների դաստիարակությանը։ Սակայն նա չի ցանկանում նաեւ թողնել երգչուհու կարիերան։ Յան Աբրամովն ամեն ինչում աջակցում է կնոջը։ Վերջերս տված հարցազրույցում երգչուհին հայտնել էր, որ ձգտում է երեխաներին գովել միայն գործի համար։ Իսկ ընտանիքում անվիճելի հեղինակություն է համարում ամուսնուն։ Ընդ որում, երգչուհու խոսքով՝ չի կարելի ասել, թե ամուսինը երեխաների նկատմամբ ավելորդ խստություն է ցուցաբերում։ Պարզապես դուստրերի ու որդու համար հայրն աներեր հեղինակություն է։

«Звезды сошлись» հաղորդման եթերում հեռուստահաղորդավար Օսկար Կուչերայի ճշտող հարցին, թե տանը քանի սենյակ կա, տան աշխատողներից Նադեժդա Ռոմանովան պատասխանել է. «Հարցրեք՝ քանի հարկանի է տունը»։ «Ես հանկարծակիի եկա։ Նրանք ապահովված մարդիկ են։ Այնտեղ հինգ հարկանի կալվածատուն է»…

Ի դեպ, անցած գարնանը «Առաջին ալիքը» որոշում է կայացրել չեղարկել «Ձայնը» նախագծի եզրափակչի արդյունքները, որում հաղթանակ էր տարել Ալսուի դուստրը՝ Միկելան։ Group-IB ընկերությունը, որը վերստուգում էր «Մանկական ձայնը» նախագծի եզրափակչի եւ սուպերեզրափակչի քվեարկությունը, ձայների արհեստական ավելացում էր հայտնաբերել։

Leave A Reply

Your email address will not be published.