YouTube-ը ջնջել է «Намедни»-ի նոր թողարկումը եւ Դուդի հարցազրույցը Թաիրի հետ

0

YouTube-ը ջնջել է լրագրողներ Լեոնիդ Պարֆյոնովի եւ Յուրի Դուդի նոր հոլովակները։ Տեսանյութի փոխարեն հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ դրանք ջնջվել են ռեսուրսի օգտագործման կանոնները խախտելու պատճառով, հայտնում է Сноб-ը։ Առայժմ հայտնի չէ՝ կոնկրետ ինչ կանոն են խախտել լրագրողները։

«вДудь» շոուի վերջին թողարկումը հեռարձակվել է մարտի 20-ին։ Դրա հերոսը Comedy Club-ի նախկին անդամ Թաիրն էր։ Հարզացրույցի ընթացքում նա խոսել է բողոքի ցույցերի, Ղրիմի միավորման, Ռուսաստանից Լոս Անջելես տեղափոխվելու եւ Մոսկվայի քաղաքագլխի ընտրությունների մասին։ Հարցազրույցի ընթաքում հաղորդավարը հարց է հնչեցրել՝ արդոք նա «չի՞ ամաչել Սարիկ Անդրեասյանի հետ աշխատելու համար», ինչից հետո ռեժիսորը Դուդին համացանցում մենամարտի է հրավիրել։

Լեոնիդ Պարֆյոնովի «Намедни» նախագծի թողարկումը տեղի է ունեցել մարտի 18-ին։ 35 րոպե տեւողությամբ հոլովակը նվիրված է 1946թ.-ին տեղի ունեցած իրադարձություններին։

Намедни» ծրագիրը հեռարձակվել է 1990-2004թթ. ընթացքում, նախ կենտրոնական հեռուստատեսության երկրորդ ալիքով, ապա՝ НТВ-ով։ Այն փակվեց, երբ Լեոնիդ Պարֆյոնովի հարցազրույցը չեչեն ահաբեկիչ Զալիմխան Յանդարբիեւի այրիի հետ արգելեցին եթեր հեռարձակել։ 2019թ.-ի ապրիլին նախագծի թողարկումը վերականգնվեց YouTube-ի ալիքով։

Leave A Reply

Your email address will not be published.