Ջասթին Բիբերը սեր է խոստովանել Սելենա Գոմեսին

0

25-ամյա Ջասթին Բիբերին զզվացրել են հեյթերները, որոնք «հարձակվել են» նրա 22-ամյա կնոջ՝ Հեյլի Բոլդուինի վրա։ Բիբերը սեր է խոստովանել 26-ամյա Սելենա Գոմեսին, սակայն հայտարարել է, որ կինւ նրա իրական սերն է։

Ջասթին-Սելենա-Հեյլի սիրային եռանկյունին հանգիստ չի թողնում երգիչների եւ մոդելի երկրպագուներին։ Շատերը մեղադրում են Ալեք Բոլդուինի զարմուհուն, որը բաժանել է միլիոնավոր մարդկանց կուռքերին։

Картинки по запросу jastin biber

Ջասթինի եւ Սելենայի սիրավեպն իրականում զարգացել է տեսախցիկների եւ բազմաթիվ երկրպագուների աչքերի առջեւ։ Վերջնական բաժանումից հետո երկուսն էլ վերականգնողական բուժման կարիք ունեցան։ Թվում էր, որ Բիբերի եւ մոդելի ամուսնությունը վերջ կդնի բոլոր տեսակի խոսակցություններին, սակայն շատերը սպասում են Ջասթին եւ Սելենա զույգի հաշտվելուն։

Հեյլին ամեն օր բախվում է ամուսնու եւ նրա նախկին սիրելիի երկրպագուների ագրեսիային, որոնք ատում են նրան։ Աղջիկը փորձում է դրանց վրա ուշադրություն չդարձնելով կառուցել ընտանեկան կյանքն ու կարիերան։ Սակայն Ջաթինն, ինչպես իսկական ջենթլմեն, չի պատրաստվում հաշտվել նման իրավիճակի հետ։ Իր Instagram-ում երգիչը բուռն է արձագանքել հետեւորդներից մեկի մեկնաբանությանը։ Աղջիկը գրել է, որ նա չի սիրում Հեյլիին եւ նրա հետ ամուսնացել է, որպեսզի վերադարձնի Գոմեսին։

Ի պատասխան Ջասթինը հայտարարել է, որ նրան հարկավոր չէ ինչ-որ մեկի հետ ամուսնանալով վերադարձնել նախկինին։ Նա մեկնաբանություն գրողին անվանել է չհասունացած մարդ, իսկ նրա խոսքերը՝ միանգամայն անհեթհեթություն։

Похожее изображение

Երգիչը նման հետեւորդներին կոչ է արել իրեն եւ կնոջը հիմարություններ չգրել։ «Ես սիրել եւ սիրում եմ Սելենային, նա միշտ իմ սրտում հատուկ տեղ կզբաղեցնի, սակայն ես մինչեւ ականջներս սիրահարված եմ կնոջս եւ նա լավագույնն է, ինչ երբեւէ կարող էր պատահել ինձ հետ», — նշել է նա։

Картинки по запросу justin bieber selena

Leave A Reply

Your email address will not be published.