Տոնի Ֆերգյուսոն. «Ես ավելի արդյունավետ եմ, քան Հաբիբն ու Քոնորը միասին»
UFC-ի բռնցքամարտիկ Տոնի Ֆերգյուսոնը պատասխանել է Դասթին Պերյեի մարտահրավերին նշելով, որ արդեն գիտի, թե ինչպես է նրան պարտության մատնելու: Ավելի վաղ Պորյեն UFC-ից մենամարտ էր խնդրել Ֆերգյուսոնի կամ Քոնոր Մակգրեգորի հետ:

«Ինձ դուր էր գալիս, երբ դու լուռ պատանյակ էիր: Մի շտապիր քանդել այն լավը, որը հասցրել ես կառուցել: Տոնի Ֆերգյուսոնը թոփ մակարդակի մարզիկ է: Ես ավելի արդյունավետ եմ, քան Հաբիբն ու Քոնորը միասին վերցրած: Արդեն գիտեմ, ինչպես եմ քեզ հաղթելու: Նստիր տեղդ և ձայն մի հանիր»,- ասել է Ֆերգյուսոնը:

Աղբյուրը՝ Panarama.am SPORT