WPBF վարկածով չեմպիոնի տիտղոսը նվաճած Ռաֆայել Սիմոնյանը Հայաստանում է

0

Մոսկվայում տեղի ունեցած բռնցքամարտի պրոֆեսիոնալ երեկոյի ընթացքում հայազգի մարզիկ Ռաֆայել Սիմոնյանը բավականին դժվարին պայքարում հաղթանակ է տոնել, երբ չորրորդ ռաունդում մրցակիցը հանձնվել է՝ ստանալով ոսկրի կոտրվածք։

Ռաֆայել Սիմոնյանը կամային և պրոֆեսիոնալ բարձր որակներ ունեցող մարզիկ է, և մարզիչները մեծ հույսեր են կապում նրա հետ: Ռաֆայել Սիմոնյանը պատրաստվում է շարունակել պրոֆեսիոնալ բռնցքամարտում հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո և պայքարել ավելի բարձր վարկանշային մարտերի մասնակցելու համար։

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը, այսօր հայազգի չեմպիոնին օդանավակայանում դիմավորել են բազմաթիվ մարզասերներ, հայկական բռնցքամարտի ներկայացուցիչներ։

Image result for Ռաֆայել Սիմոնյան

Leave A Reply

Your email address will not be published.