Քանյե Ուեսթը պատրաստվում է այցելել Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ նախագահի հետ

0
Ռեփ-երգիչ Քանյե Ուեսթը պատրաստվում է այցելել Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս հանդիպումն, ըստ նախնական տեղեկությունների, պետք է կայանա հոկտեմբերի 11-ին:
Դոնալդ Թրամփից բացի, Քանյեն մեկ այլ հանդիպում է նախատեսում՝ ԱՄՆ նախագահի փեսա ու միևնույն ժամանակ նրա խորհրդական Ջարեդ Քուշների հետ: Ռեփ-երգչի ներկայացուցիչները հաստատել են այս լուրը:
Քանյե Ուեսթը   ցանկանում է  ԱՄՆ նախագահի ու նրա խորհրդականի հետ լրջորեն քննարկել ամերիկյան Չիկագո քաղաքի խնդիրները:
Image result for kanye west trump

Leave A Reply

Your email address will not be published.