Ինչպես ճիշտ քայլել բարձրակրունկներով

0

Բարձրակրունկները գեղեցիկ և նուրբ կերպար են ստեղծում: Ինչպե՞ս անել, որպեսզի բարձրակրունկները դառնան նաև հարմարավետ: Ահա մի քանի օգտակար խորհուրդ:

Ծանրության կենտրոն

Եթե կրունկը «գնում» է շատ հետև, ապա ձեր հավասարակշռությունը խախտվում է: Եթե ցանկանում եք ձեզ հաստատուն զգալ նույնիսկ ամենաբարձր կրունկների վրա, ապա գնելուց անպայման ուշադրություն դարձրեք կրունկի տեղավորվածությանը: «Ճիշտ» կրունկը պետք է լինի ոտքի կրունկի ուղիղ մեջտեղում: Գործն ավելի հեշտ է հաստ կրուկների դեպքում, սակայն բարակի պարագայում ուշադիր եղեք:

Պլատֆորմը որպես օգնություն

Բարձրակրունկներով հեշտ է քայլել, եթե կա թեկուզ ոչ մեծ պլատֆորմ: Սակայն ի՞նչ անել, եթե ձեր սիրած կոշիկը չունի դա: Այդ դեպքում բավական է գնել գելային ներդիր: Այն նրա համար է, որպեսզի ոտքը չսղա կոշիկի մեջ, միևնույն ժամանակ այն նաև բարձրացնում է ոտքը և կոշիկը դարձնում ավելի հարմարավետ:

Ոչ մի փայտ

Անհարմար լինում են ոչ միայն կրունկները, այլև պլատֆորմը՝ տանկետկայի հետ: Խնդիրն այն է, որ փայտից տանկետկան անհարմար է, քայլելուց այն անհարմարություն է պատճառում: Սակայն ռետինե և կաշվե ծածկույթովներն ավելի հարմար են:

Որքան հաստ, այդքան լավ

Որքան կրունկը ավելի լայն և հաստ  լինի, այդքան ավելի հարմար է կոշիկը:

Ֆիքսում

600x580

Որքան հեշտ ձեր կրունկները դուրս գան կոշիկից, այդքան ավելի անհարմար դուք ձեզ կզգաք բարձրակրունկների վրա: Դուք անընդհատ կորցնում եք հավասարակշռությունը և զգում, թե որքան են հոգնել ոտքերը: Դա տեղի է ունենում ազատ կոշիկի մեջ: Ավելի լավ է ընտրել մոդել, որը կֆիքսի հետևի մասը:

Շտապում ենք դանդաղ

Մեկ այլ կարևոր խորհուրդը կապված է բարձրակրունկներով քայլելու արագության հետ: Չարժե առանց պատճառ վազել կամ արագ քայլել բարձրակրունկներով: Այդպիսով դուք կարող եք ընկնել կամ վնասել ոտքը:

Աղբյուր` LADYNEWS.am

Leave A Reply

Your email address will not be published.