Ոչ ոք Յուրային իր անուն-ազգանվան համար չի հրավիրում հավաքական. Վարդան Մինասյան

0

«Ինձ համար շատ կարևոր էր, որ երկար դադարից հետո Յուրա Մովսիսյանը միանար հավաքականին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։

«Թեկուզ չէր խաղում, չէր մասնակցում մարզումներին, բայց այն մթնոլորտը, որ կար հավաքականում, ինձ համար շատ կարևոր է»,-ասաց նա։

Վարդան Մինասյանի խոսքով՝ երեք օրվա ընթացքում Յուրա Մովսիսյանը բավականին շատ ժամանակ է անցկացրել հավաքականի հետ։

Հարցին՝ Յուրա Մովսիսյանն իր հարձակվողական որակներով կհամապատասխանի՞ հավաքականին, Վարդան Մինասյանն ընդգծեց, որ ոչ ոք Յուրային իր անուն-ազգանվան համար չի հրավիրում հավաքական:

«Եթե ինքը ցույց տա այն որակները, որը կարող է ցույց տալ, ունակ է, մենք անպայման հրավիրելու ենք։ Ես ինչո՞ւ եմ հույսով լցված, այն առանձնազրույցը, որ ես ունեցա նրա հետ, ցույց տվեց, որ շատ բարձր մոտիվացիա ունի, երբ որ նա ինքը ձեր հետ շփվի, ավելի հանգամանալից կասի:  Շատ մեծ ցանկություն ունի հավաքականին տալ մաքսիմալը, իսկ դա արդեն մեծ բան է»,- ասաց Մինասյանը:

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.