Ինձ համար մեծ պատիվ էր կիսել քեզ հետ հանդերձարանը. Մեսսին նամակով դիմել է Չավիին

0

Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին նամակով դիմել է «կապտանռնագույնների» նախկին կիսապաշտպան Չավի Էռնանդեսին:

«Ինձ համար մեծ պատիվ էր կիսել քեզ հետ հանդերձարանը: Չավի, մենք միասին երկար տարիներ ենք անցկացրել և մեծ փորձ ենք կուտակել միասին: Մենք կարոտում ենք քեզ այն օրվանից, երբ որոՇեցիր հեռանալ: Շնորհակալ եմ ամեն ինչի համար, ինչ արել ես մարզադաշտում և դրանից դուրս: Լավագույնն եմ մաղթում քեզ կյանքիդ այս փուլում: Վստահ եմ, որ մեծ հաջողությունների կհասնես քո նոր շրջափուլում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Մեսսին:

Նախօրեին Իսպանիայի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Չավի Էռնանդեսը հայտարարել էր մրցաշրջանի հետո կարիերան ավարտելու մասին:

Leave A Reply

Your email address will not be published.