Իկեր Կասիլյասը խոստովանություն է արել

0

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը խոստովանել է, որ նա շատ կցանկանար, որ «Ռեալում» նրան ճանապարհեին այնպես, ինչպես «Բարսելոնան» ճանապարհեց Անդրես Ինիեստային:

«Վստահ եմ, որ ապագայում կլինեն նման հրաժեշտի արարողություններ: Ես չեմ նախանձում, ոչ, բարեբախտաբար ես դեռևս ֆուտբոլ եմ խաղում: Գտել եմ այն տեղը, որտեղ երջանիկ եմ և որտեղ ես թերթերի շապիկին չեմ: Բոլորը կցանկանային նման հրաժեշտի արարողություն, ինչպիսին Ինիեստայինն էր: Ես իսկապես ուրած եմ իմ գործընկերոջ համար:

Երբ ես Մադրիդում լինեմ, կգնամ «Բեռանբեու» նրանց աջակցելու համար: Ես 37 տարեկան եմ և դրանցից 34-ը եղել եմ «Ռեալի» երկրպագու: Դա երբեք չի ավարտվի»,-ասել է Կասիլյասը:

Leave A Reply

Your email address will not be published.