«Չելսին» և «Ինտերը» կարող են փոխանակվել հարձակվողներով

0

Լոնդոնի «Չելսին» լրջորեն հետաքրքրվում է Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի ծառայություններով, հաղորդում է ESPN-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, լոնդոնյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է «Ինտերի» ավագի համար 35 մլն ֆունտ ստեռլինգ վճարել և զիջել Ալվարո Մորատայի տրանսֆերային իրավունքները:

Փոխանակման հավանականությունը բավականին մեծ է, քանի որ «Չելսին» մտադիր է լուրջ փոփոխություններ իրականացնել թիմի կազմում:

Հիշեցնենք, որ Իկարդին խփած 29 գոլով հանդիսանում է Ա սերիայի 2017/18 մրցաշրջանի լավագույն ռմբարկու:

Leave A Reply

Your email address will not be published.