Ինչպե՞ս օգնել երեխային հարմարվել մանկապարտեզին

0

Մանկապարտեզ հաճախել սկսելը կարեւոր իրադարձություն է երեխաների եւ նրանց ծնողների համար:

Pediatrics ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ հոգեբանության եւ մանկաբուժության պրոֆեսոր Դագ Թետիի գլխավորած մասնագետների խումբը պարզել է, որ բացի մանկապարտեզին ավելի հեշտ հարմարվելուց, երեխաները, որոնք կանոնավոր կերպով քնում են գիշերը առնվազն 10 ժամ, ավելի շատ հաջողություններ են դրսեւորում էմոցիոնալ զարգացման, ուսումնական գործունեության եւ ակադեմիական առաջադիմության մեջ մանկապարտեզում ողջ տարվա ընթացքում։

Մասնավորապես, պրոֆեսորը խորհուրդ է տալիս քնելուց առնվազն 30 րոպե առաջ խուսափել էկրանի, այդ թվում հեռուստացույցների, տեսախաղերի եւ պլանշետների առջեւ նստելուց:

Նա նաեւ խորհուրդ է տալիս մասնակցել եւ ներկա լինել երեխային քնելու պառկեցնելուն՝ ներդնելով հետեւողական հանգստացնող ամենօրյա ռեժիմ, որն օգնում է երեխաներին պատրաստել քնելու: Օրվա ռեժիմը կարող է ներառել լողանալը, գրքեր կարդալը եւ հանգիստ միջավայրում զրույցները:

Leave A Reply

Your email address will not be published.