Ինչու է արքայազն Ուիլյամը դժգոհ Եղիսաբեթ Երկրորդի քաղաքականությունից

0

Գաղտնիք չէ, կանոնների մեծ մասը, որոնցով ղեկավարում են բրիտանական արքայական ընտանիքի անդամները, սահմանել է հենց Եղիսաբեթ Երկրորդ թագուհին։ Խիստ դրես-կոդը, շփումը մամուլի հետ եւ շատ այլ հանգամանքներ վերահսկվում են Ձերդ գերազանցության կողմից։ Սակայն ոչ բոլորն են համաձայն քաղաքականության հետ, որը վարում է Եղիսաբեթ Երկրորդը, գրում է Grazia-ն։

Օրերս Daily Mail-ի լրագրողները պարզել են, որ կարիբյան շրջագայությունը լրջորեն ազդել է արքայազն Ուիլյամի վրա։ Հիշեցնենք, հիմա արդեն շատ երկրներ ցանկանում են պաշտոնապոս դուրս գալ Ազգերի համագործակցությունից։ Քեմբրիջի դուքսը վստահ չէ, որ իր ղեկավարման պահին այդ համագործակցությունը դեռ գոյություն կունենա եւ ծայրահեղ դգժոհ է դրանից։ Արքայազն այդ ելքի համար մեղադրում է տատիկին։ Նա վստահ է, որ հենց նրա կոնսերվատիզմն է դրա պատճառ դարձել։

Եղիսաբեթ Երկրորդը ձգտում է խուսափել հրապարակային կոնֆլիկտներից, նրա մամուլի ծառայությունը ծայրահեղ դանդաղ ու զգուշավորությամբ է արձագանքում ներքին խնդիրներին։ Ուիլյամը վստահ է, որ դա մոտակա ժամանակներում պետք է փոխվի։ Ինսայդերների խոսքով՝ արքայազնը հարգում է հոր ու տատիկի մոտեցումը, սակայն կարծում է, որ միապետությունը պետք է «ճկուն» դառնա։

«Օրերը, երբ կարելի էր «լռել ու չբողոքել», վաղուց անցյալում են մնացել։ Իհարկե, դա չի նշանակում, որ նա մոտ ապագայում հարցազրույց կտա եւ կբացահայտի թագավորական պալատի բոլոր գաղտնիքները։ Սակայն Ուիլյամը կարծում է, որ միապետությունը ձայնի իրավունք ունի․ այն պետք է խոսի եւ արձագանքի որոշակի իրադարձություների»,- լրագրղների հետ զրույցում նշել է աղբյուրը։

Leave A Reply

Your email address will not be published.