Բերդաշեն համայնքի հարցը գտնվում է Արցախի կառավարության ուշադրության կենտրոնում. տեղեկատվական շտաբ

0

Բերդաշեն համայնքի հարցը կայանում է նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանման մեջ եւ գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։

«Այսօր մամուլում լուրեր են շրջանառվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը ռուսական կողմի ներկայացուցչի հետ օր-օրի մոտենում են ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի վարչական սահմաններին, ինչի կապակցությամբ հայտնում ենք, որ հարցը կայանում է նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանման մեջ եւ գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում։

Խնդրում ենք հետեւել միայն պաշտոնական լուրերին»,- հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Leave A Reply

Your email address will not be published.