«Forbes»-ը հրապարակել է ռուսական էստրադայի ամենահարուստ աստղերի ցանկը

0

«Forbes» ամսագիրը հրապարակել է ռուսական շոու-բիզնեսի ամենահարուստ աստղերի ցանկը՝ ըստ 2020թ.-ի եկամուտների տվյալների։

Նոր ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցնում է «Լենինգրադ» խմբի առաջատար Սերգեյ Շնուրովը։ Տարվա ընթացքում նրա եկամուտը գնահատվել է 8,8 մլն դոլար։ Ըստ փորձագետների գնահատականի՝ երաժիշտն իր խմբի հետ միջինում 150 հազար դոլար է վաստակում մասնավոր համերգի կամ կորպորատիվ միջոցառման համար։

Երկրորդ տեղում երգիչ Եգոր Կրիդն է (6,9 մլն դոլար), երրորդ տեղում՝ Դիմա Բիլանը (6,8 մլն դոլար)։ Ցանկի չորրորդ հորիզոնականում ռեփ կատարող Բաստան է (6,6 մլն դոլար)։ Առաջատարների հնգյակը եզրափակում է երգիչ Ֆիլիպ Կիրկորովը (6,6 մլն դոլար)։

Ցանկում ներառված երաժիշտների եկամուտը միջինում 12,5 տոկոսով բարձր կլիներ, եթե չլիներ մասսայական միջոցառումներ անցկացնելու արգելքը, որը մտցվել է 2020թ.-ի մարտի 16-ից կորոնավիրուսի համավարակի հետեւանքով։ Պարբերականը ուսումնասիրել է եկամուտները 2019թ.-ի մայիսից մինչեւ 2020թ.-ի ապրիլի 30-նն ընկած ժամանակահատվածում, այն ներառում է պարապուրդի մեկուկես ամիս։

Группа «Ленинград» даст дополнительный концерт в Иркутске ...

Leave A Reply

Your email address will not be published.