«Աթլետիկոյի» նախագահ. Օբլակը մեզ հետ ունի պայմանագիր, ահա և վերջ

0

Մադրիդի «Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն մեկնաբանել է թիմի դարպասապահ Յան Օբլակի նկատմամբ Լոնդոնի «Չելսիի» հետաքրքրության մասին լուրերը:

«Օբլակն աշխարհի լավագույն դարպասապահն է: Զարմանալի չէ, որ նրա ծառայություններով հետաքրքրվում են Եվրոպայի առաջատար թիմերը:

Այնուամենայնիվ, Օբլակը մեզ հետ ունի պայմանագիր, ահա և վերջ»,- Սերեսոյի խոսքը փոխանցում է Marca-ն:

Իսպանիայի ավարտված մրցաշրջանում Օբլակը մասնակցել է 38 հանդիպման, բաց թողել 27 գոլ։ Նրա պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Leave A Reply

Your email address will not be published.