Exclusive. «Հաճելի է, երբ քեզ կրկնօրինակում են հայտնի բրենդները». Ռուսաստանում հայտնի դիզայներ Ալեքսանդր Սիրադեկյանն՝ իր «Աշխարհն առանց սահմանների» յուրահատուկ կոշիկների մասին

0

Ռուսաստանում հայտնի հայազգի դիզայներ Ալեքսանդր Սիրադեկյանը վաղուց «գրավել է» ռուսական շոու-բիզնեսի աստղերին՝ իր ստեղծած յուրահատուկ ու թրենդային կոշիկներով. նրա հայտնի հաճախորդների շարքում են՝ Քսենիա Սոբչակը, Քրիստինա Օրբակայտեն, Լենա Լետուչայան եւ այլք: Իսկ օրերս Ալեքսանդրը «համախմբել է» նաեւ ամբողջ աշխարհին իր նոր՝ «Աշխարհն առանց սահմանների» կոշիկների հավաքածուի շուրջ, որոնցից յուրաքանչյուրն իր վրա կրում է որեւիցե երկրի դրոշ:

NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցում դիզայները խոսել է հավաքածուի ոգեշնչման, հայտնիների հետ համագործակցության եւ հռչակավոր բրենդների՝ իրեն կրկնօրինակելու մասին:

ԱլեքսանդրՁեր վերջինWorld Without Bordersկոշիկների հավաքածուն բավական բարձր գնահատականի արժանացավքանի որ ներկայացնում է աշխարհի տարբեր երկրների դրոշներըինչպե՞ս եկաք այդ հավաքածուի գաղափարին:

Ես միշտ համարել եմ, որ աշխարհի քաղաքացի եմ, ու շրջագայել եմ աշխարհի մի շարք երկրներով: Ճանապարհորդելն իմ ոգեշնչման աղբյուրներից մեկն է: Ծնվել եմ Թիֆլիսում, հիմա ընտանիքով ապրում ենք Մոսկվայում, ժամանակիս մեծ մասը, սակայն, անցկացնում եմ Իտալիայում, որտեղ զբաղվում ենք մեր բրենդի արտադրությամբ, իսկ Փարիզում, գրեթե, ամեն տարի ներկայանում եմ ցուցադրություններով, ու արդեն երրորդ անգամն է՝ համագործակցում եմ London Fashion Week-ի հետ: Միշտ մեծ հետաքրքրությամբ եմ ծանոթանում տարբեր մշակույթներին, ուսումնասիրում տարբեր երկրների ավանդույթները, էմոցիաներն ու կյանքի ռիթմը: Այս ամենն արտացոլվում է իմ աշխատանքներում: Նորաձեւությունը, ինչպես երաժշտությունը եւ արվեստի ցանկացած ճյուղ, մաքրում է բոլոր սահմանները, չի ճանաչում ազգություն, սեռ ու տարիք: Կցանկանայի, որ ամբողջ աշխարհի մեր հաճախորդները կրեին դրոշներով կոշիկներ՝ որպես հանդուրժողականության եւ միասնության նշան՝ ապացուցելով, որ աշխարհն, իսկապես, չունի սահմաններ:

Ի՞նչ եք կարծում՝դրոշների պատկերով կոշիկները առաջիկայում նորաձեւության մեջ նոր թրենդ կդառնա՞ն:

Մենք մեր առաջ չենք դնում թրենդային լինելու առաջադրանք, մեզ համար կարեւոր է ստեղծել յուրահատուկ արտադրանք, որը կհամապատասխանի մեր հաճախորդի նախասիրություններին:

Ձեզ մեկ անգամ չէոր այլ դիզայներները կրկնօրինակել են. 2014-ինօրինակՔսենիա Սոբչակն էր նկատել Ձեր նմուշներից մեկի կրկնօրինակումն այլ դիզայների կողմից ու բարձրաձայնել այդ մասինԻնչպե՞ս եք վերաբերվում պլագիատին:

Չեմ թաքցնի՝ դա հաճելի է, հատկապես, երբ քեզ կրկնօրինակում են հայտնի բրենդները (ժպտում է): Այսպես ասեմ՝ լավագուններին ոգեշնչելը մեծ արժանապատվություն է, իսկ կրկնօրինակումից խուսափելն արդեն ստատուս է:

Քանի՞ զույգ կոշիկ է արտադրվել եւ ո՞ր երկրների դրոշներով:

Այս հավաքածուի նմուշները դեռեւս փետրվարին էին ցուցադրվել՝ Լոնդոնի նորաձեւության շաբաթվա ընթացքում` համագործակցելով դիզայներ Դավիդ Կոմաի, հետ, որի մոդելներից շատերն արդեն երրորդ տարին է՝ ցուցադրության ժամանակ կրում են մեր կոշիկները: Հետագայում մտադիր էինք դրանք ներկայացնել Փարիզում, որի համար ընտրել էինք ավելի, քան 50 մոդել ու տարբերակներ, որոնց մեջ մտնում էին աշխարհի դրոշները, գունային մոդելներ եւ մեր սահմանափակ հավաքածուն՝ կորկորդիլոսի պրինտով:

Շատերն ասում եննորաձեւության մեջ պլագիատ բառը գործածելն այնքան էլ տեղին չէորովհետեւ դիզայներները գնում են ստեղծված թրենդի հետքերովորքանո՞վ եք համամիտ ասվածին:

Այս հարցին պատասխանելն, իրականում, դժվար է: Մենք երիտասարդ բրենդ ենք ու դեռեւս չենք համարվում նորաձեւության մեջ մեծ «խաղացող», ինչպիսին օրինակ այն խոշոր ընկերություններն են, որոնց համար կարեւոր է թրենդային արտադրանք վաճառելը: Մեզ սիրում են օրիգինալ մտքերի ու յուրահատկության համար:

Ձեր հաճախորդների շարքում են Քսենիա ՍոբչակըՔրիստինա ՕրբակայտենԼենա Լետուչայան… Հայ հայտնիների հետ երբեւէ աշխատե՞լ եք:

Ամբողջ աշխարհում մեր հաճախորդների թիվն օրեցօր աճում է, ու դա մեզ ոգեւորում է, եւ մենք անչափ ուրախ ենք, որ մեզ վստահում են նաեւ հայտնի մարդիկ: Այո, իհարկե, հայ հայտնիների հետ էլ եմ աշխատել, իմ ամենավառ աշխատանքներով, օրինակ, ներկայացել են Արշակյան քույրերը՝ «Եվրատեսիլ 2009»-ին մասնակցելու ժամանակ:

Համաշխարհային հայտնիներից ո՞ւմ ոտքերին կցանկանայիք տեսնել Ձեր կոշիկները:

Մենք մեր հաճախորդներին ըստ հայտնիության ու բնակավայրերի չենք առանձնացնում, չէ՞ որ մեր «Աշխարհն առանց սահմանների» է:

Որքանո՞վ են հայկական արմատներն օգնում Ձեզ աշխատանքի եւ ոգեշնչման մեջ:

Գիտե՞ք՝ ինձ բախտ է վիճակվել ծնվել միջազգային մի մայրաքաղաքում՝ Թիֆլիսում, որտեղ յուրացրել եմ մի քանի մշակույթ: 2017 թ-ի իմ ձմեռային հավաքածուն ես նվիրել եմ մանկության հուշերիս ու անվանել Nazani:

Հայաստանում հաճա՞խ եք լինում:

Վերջին տարիներին ավելի հաճախ ճանապարհորդություններս կապված են աշխատանքիս հետ, ինչի շնորհիվ ինձ համար շատ երկրներ եմ բացահայտում: Մեծ սիրով մի օր կայցելեմ նաեւ Հայաստան:

ԱյստեղՀայաստանումհավաքածու ներկայացնելու ցանկություն երբեւէ եղե՞լ էկամ կա՞:

Երեւանում մենք ներկայացված ենք LaGalleria խանութ-սրահում, որտեղ էլ կգտնեք մեր կոշիկները: Հաճելի գնումներ ենք մաղթում:


Leave A Reply

Your email address will not be published.