Յուրի Կասպարյանը պատմել է «Կինո» խմբի նոր համերգների մասին, որոնց ընթացքում կհնչի Վիկտոր Ցոյի ձայնը

0

Լեգենդար երաժիշտ Վիկտոր Ցոյի ձայնը հատուկ թվայնացրել են «Կինո» խմբի նոր համերգների համար։ Այս մասին նախօրերին «Вечерний Ургант» հաղորդման շրջանակներում պատմել է երաժշտական խմբի կիթառահարը՝ Յուրի Կասպարյանը։

Նրա խոսքով՝ երաժիշտները կարողացել են հավաքել բոլոր օրիգինալները՝ ձայներիզի վրա ձայնագրություններից մինչեւ այսպես կոչված մուլտիթրեքեր եւ դրանք ուղարկել լոնդոնյան ստուդիա, ուր «դրանք հատուկ վառարանում եփել են, ինչից հետո թվայնացրել են»։

Կասպարյանը նաեւ խոստովանել է, որ համերգների ընթացքում նվագելու է նույն կիթառը, որը նվագել է 30 տարի առաջ։ Բեմում կհնչի Վիկտոր Ցոյի օրիգինալ ձայնը։ Մոտակա ելույթների օրերը չեն փոխվել, անկախ կորոնավիրուսի տարածման սպառնալիքից։

Խմբի կիթառահարը հավելել է, որ այժմ ընթանում է «Կինո» խմբի բոլոր սկավառակների վերաթողարկումը։

Leave A Reply

Your email address will not be published.