«Ես չղջիկ չեմ կերել». Մկրտիչ Արզումանյանի զվարճալի լուսանկարը

0

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։

Այս անգամ եւս դերասանն անդրադարձել է այս օրերին ամենաքննարկվող հարցերից մեկին։ Նա հումորային լուսանկար է տեղադրել, որը յուրովի է մեկնաբանել. «Ես չղջիկ չեմ կերել»։ Հետեւորդները գնահատել են տաղանդավոր դերասանի հումորն ու զվարճալի մեկնաբանություններ գրել. «Ես արել եմ բլեֆարոպլաստիկա»։

Ավելի վաղ դերասանը զվարճալի լուսանկար էր հրապարակել։ Մեկնաբանություններում Մկրտիչ Արզումանյանը գրել էր. «Տղերք ջան, դիմակս լվացած ա, չորանում ա»։


Leave A Reply

Your email address will not be published.