Նոբելյան մրցանակի դափնեկիրը քննադատել է ինքնամեկուսացման ռազմավարությունը

0

Քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Լեւիտը կարծում է, որ ինքնամեկուսացումն ավելի շատ մարդու է սպանել, քան փրկել:

Մասնագետի կարծիքով՝ ինքնամեկուսացման ընթացքում շատերը տուժել են ընտանեկան բռնությունից, ալկոհոլամոլությունից, ընդհանրապես ապրելակերպի փոփոխությունից եւ կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժմանն առնչվող բուժօգնության բացակայությունից:

Պրոֆեսորի կարծիքով՝ մարդկանց տներում մեկուսացնելու բուն գաղափարը թելադրվել է խուճապով, այլ ոչ թե ողջամտությամբ:

Օրինակ՝ ԱՄՆ-ում ինքնամեկուսացման ռեժիմ մտցնելու որոշումը ընդունվել է պրոֆեսոր Նիլ Ֆերգյուսոնի մոդելի հիման վրա, որը մահացության հնարավոր մակարդակը գերագնահատել էր 10-12 անգամ: Նա ասում էր, որ առանց սոցիալական հեռավորության պահպանման միջոցառումներ ընդունելու՝ կորոնավիրուսը կսպանի շուրջ 500 հազար մարդու:

Նոբելյան դափնեկրի խոսքով՝ պրակտիկայում, սակայն, պարզվեց, որ ինքնամեկուսացումը չկարողացավ համաճարակի կուրսն իրատեսականորեն փոխել: Դրանից բացի, վիրուսի տարածման վիճակագրությունը նվազում է, չնայած Դանիայում դպրոցները եւ առեւտրի կենտրոնները բացելուն: Գերմանիայում, որտեղ նույնպես մեղմացումներ են մտցրել, ցուցանիշը մնում է ցածր:

Leave A Reply

Your email address will not be published.