Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի «աքիլեսյան գարշապարը»

0

Օրհուսի համալսարանի մասնագետները հայտարարել են, որ նրանց հաջողվել է հայտնաբերել կորոնավիրուսի «աքիլեսյան գարշապարը»։ Եթե հետազոտությունները ցույց տան, որ գիտնականների ենթադրությունը ճիշտ է, ապա նոր բացահայտումը թույլ կտա ընտրել ճիշտ թերապիա ոչ միայն COVID-19-ը, այլ նաեւ կորոնավիրուսի մյուս տեսակները, ինչպես նաեւ հերպեսն ու գրիպը բուժելու համար։ Դանիայից հետազոտողները կարողացել են պարզել, թե ինչպես են վիրուսները կարողանում խուսափել օրգանիզմի իմունային համակարգի ազդեցությունից եւ ինչպես են առաջացնում վարակիչ հիվանդություններ, գրում է «Էկոլոգիա ռեգիոնով»-ը։

Վիրուսներն ունեն մեկ բացառիկ հատկություն։ Դրանք կարող են շրջանցել օրգանիզմի իմունային համակարգը եւ չնայած արգելքներին եւ պաշտպանությանը՝ առաջացնել լուրջ հիվանդություններ։ Օրգանիզմում վարակի տարածումից հետո մարդկանց մեծ մասը ապաքինվում է։

Սակայն COVID-19-ը հրաշալի ցույց է տալիս, որ վիրուսները կարող են լինել շատ վտանգավոր, հատկապես այն դեպքում, երբ չկա արդյունավետ պատվաստանյութ կամ չի իրականացվում բուժում։ Հետազոտողները կարողացել են պարզել ճանապարհի մեխանիզմը, երբ սովորական հերպեսը շրջանցում է իմունային համակարգը՝ առաջացնելով վարակ կենսական կարեւորություն ունեցող օրգաններում, այդ թվում՝ գլխուղեղում։

Այդ վարակը հանդիպում է շատ հազվադեպ, սակայն այն ունի մահացության ամենաբարձր տոկոսը վարակվածների շրջանում։ Հետազոտությունների ընթացքում գիտնականները հայտնաբերել են, որ սովորական հերպեսի վիրուսը վնասում է սպիտակուցը բջիջներում՝ ձեւավորելով STING սպիտակուց։

Այն ակտիվանում է օրգանիզմում միայն լուրջ սպառնալիքի առկայության դեպքում։ Երբ այդ սպիտակուցն արգելափակված է, իմունային համակարգը շարունակում է պայքարել վիրուսային վարակի հետ, սակայն արդյունքում այն նույնպես հայտնվում է արգելափակման մեջ։ Այսինքն՝ վիրուսն արգելափակում է գործընթացներն օրգանիզմում, ինչն արդյունքում դադարեցնում է հիվանդության զարգացումը։

Մյուս վիրուսները, հետազոտողների տեղեկություններով, ունեն միեւնույն հաջորդականությունը, այդ թվում՝ կորոնավիրուսի տեսակները։ Այդկերպ գիտնականները կարողացել են բացահայտել թույլ տեղն ու միջոցները, որոնցով այն ներդնում է վարակը մարդու օրգանիզմում։ Եթե գիտությունը գտնի միջոցները STING-ի արգելափակումը կանխարգելելու համար, ապա կկարողանա կանխել նաեւ վիրուսի կրկնօրինակումը։

Leave A Reply

Your email address will not be published.