Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը Կանադայից Լոս Անջելես են տեղափոխվել

0

Բրիտանիայի արքայազն Հարին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, լքել են կանադական Վանկուվերը եւ տեղափոխվել Լոս Անջելես։ Այս մասին գրում է The Sun-ը՝ վկայակոչելով տեղյակ աղբյուրին։

«Նրանք հասկանում էին, որ Կանադան տարբեր պատճառներով չի համապատասխանում իրենց եւ ցանկանում էին ապրել Լոս Անջելեսում»,- պատմել է աղբյուրը։

Պարբերականը չի հայտնում՝ երբ են նրանք տեղափոխվել։ Նշվում է, որ նրանք տեղափոխվել են նախքան ԱՄՆ-ը ու Կանադան ժամանակավորապես փակել են սահմանը երկու երկրների քաղաքացիների ոչ պարտադիր ճամփորդությունների համար (այդ որոշումն ուժի մեջ է մտել մարտի 21-ին)։

Պարբերականի տվյալներով՝ թագավորական ընտանիքի անդամները հաստատվել են Լոս Անջելեսի հեղինակավոր հատվածում, ուր գտնվում է Բել-Էյր բնակելի տարածքը, որը հայտնիություն է վայելում աստղերի շրջանում։


Leave A Reply

Your email address will not be published.