«Ալեքսի սերն ինձ թեւեր եւ նրբության զգացում է տալիս». Լիլիթ Բասյանը՝ որդու հետ

0

Սննդաբան Լիլիթ Բասյանն ընատենակն լուսանկար է հրապարակել։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ կադրերն արվել են Մոսկվայում։

Instagram-ում հրապարակված լուսանկարում Լիլիթը պատկերված է որդու՝ Ալեքսի հետ։ «Ալեքսի սերն ինձ թեւեր եւ նրբության զգացում է տալիս: Ես վստահ եմ, երբ տղաս մեծանա, կարող է երջանկացնել ցանկացած կնոջ: Ալեքս, դու իմ արեւն ես, միշտ ջերմացրու ինձ»,- գրել է նա։

Ավելի վաղ տեղադրված կադրում Լիլիթը նստած էր մեծ, խաղալիք արջուկի կողքին։ Նա սեւ սվիտեր էր կրում, նույն երանգի պատառոտված ջինսե տաբատ։ Կերպարն ամբողջացնում էին ձմռային կիսաերկարաճիտները։ Սննդաբանի վարսերն արձակված էին, նա մեղմ շպարով էր։ «Հաճելի հանգստյան օրեր բոլորին», — հրապարակմանը կից գրել էր նա։

Leave A Reply

Your email address will not be published.