Մահացել է Disney-ի 15-ամյա դերասանուհին

0

15 տարեկանում մահացել է Ուգանդայից դերասանուհի Նիկիտա Պերլ Վալիգվան, հայտնում է BBC-ն։

Ուգանդայից փոքրիկ աստղը մահացել է ուղեղի չարորակ ուռուցքի պատճառով։ Բժիշկներն օնկոլոգիական հիվանդությունն առաջին անգամ ախտորոշել են 2016թ.-ին. այդ ժամանակ ռեժիսոր Միրա Նաիրը դրամահավաք է կազմակերպել՝ դերասանուհուն Հնդկաստան բուժման ուղարկելու համար։ 2017թ.-ին բժիշկները նշել են, որ Վալիգվան բացարձակ առողջ է, սակայն երկու տարի անց նրա մոտ կրկին ուռուցք է հայտնաբերվել։

Դերասանուհին հանդիսատեսին հայտնի էր Disney-ի «Կատվեի թագուհին» ֆիլմից, որում նա կատարել է գխավոր հերոսուհու ընկերուհու՝ Գլորիայի դերը։


Leave A Reply

Your email address will not be published.