Մեգան Մարքլի կրկին հղի է. լրատվամիջոցներ

0

Սասեքսի դքսուհին երկրորդ անգամ հղի է, հայտնում է բրիտանական Daily Mail-ը՝ վկայակոչելով Մեգանի մտերիմ շրջապատին։ Հաղորդվում է, որ դքսուհին մտադիր է ծննդաբերել ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, ուր ինքը ծնվել է ու մեծացել։

«Մեգանն արդեն ասել է ընկերներին, որ հաջորդ երեխային լույս աշխարհ կբերի Լոս Անջելեսում, ուր ինքն է ծնվել ու մեծացել։ Նա այլեւս չի ցանկանում մեկուսացած ապրել»,- ինսայդերի խոսքերը մեջբերել է պարբերականը։  

Մոտ ապագայում Նահանգներում կսկսվեն Մեգանի արձակուրդները։ Եղիսաբեթ Երկրորդը թոռանն ու նրա կնոջը կարճ արձակուրդ է հատկացրել, որը Հարին ու նրա սիրելին ծրագրում են անցկացնել Մեգանի հայրենիքում։ Ի դեպ, սիրավեպի սկզբնական շրջանում արքայազնը հաճախ է գաղտնի կերպով Ամերիկա մեկնել, ուր հանդիպել է Մեգանի հետ։ Այդ ժամանակ նրան պապարացիները դեռ այդքան ուշադիր չէին հետեւում, եւ նա կարողանում էր աննկատ մնալ։


Leave A Reply

Your email address will not be published.