«Ջուր խմեք». Շեպելեւը պատասխանել է Կուդրյավցեւայի սպառնալիքին

0

Ժաննա Ֆրիսկեի նախկին ամուսինը տհաճ իրավիճակում է հայտնվել։ Ռուսական «Առաջին ալիք»-ի հաղորդավարն առաջին անգամ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել սիրելիի՝ Եկատերինա Տուլուպովայի հետ։ Արտիստի երկրպագուներից մեկը կատակով հայտարարել է, որ նախքան այդ Շեպելեւին գեյ էր համարում։ Դմիտրին նշել է, թե ցանկացել է ըստ պայմանագրի՝ սիրավեպ սկսել Լերա Կուդրյավցեւայի հետ՝ ակնարկելով նրա երկարատեւ հարաբերությունները հայտնի երգչի հետ։ «Դե հասկանալի է, որ դա քողարկում է։ Ես Լերային առաջարկել եմ, բայց նա չի կարողացել»,- ասել է շոումենը։  

Դմիտրիի խոսքերը վիրավորել են «Գաղտնիք, որը միլիոն արժե» («Секрет на миллион») շոուի հաղորդավարուհուն, որն ի պատասխան հայտարարել է, որ չէր սպասում իմանալ, որ նրա Instagram-յան էջի «սեւ ցուցակում է»։ Կուդրյավցեւան անսպասելի պատասխան հայտարարություն է արել Դմիտրիի հասցեին՝ սպառնալով հանրությանը հայտնել նրա գաղտնիքները։

Հեռուստահաղորդավարը եւս չի լռել։ «Ես առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բարի խոսքերի, առողջ բանականության, աջակցության համար։ Ինչ վերաբերում է իմ հաղորդագրության մեկնաբանություններին. ես չեմ թաքցնում. սիրում եմ ծաղրել ամենազզվելի հաղորդագրությունները»,- խոստովանել է Դմիտրին։

Leave A Reply

Your email address will not be published.