Քանյե Ուեսթը հայտարարել է բաբելոնյան Նաբուգոդոնոսոր արքայի վերաբերյալ օպերայի մասին

0

Քանյե Ուեսթը Twitter-ի էջում այսօր աղմկոտ հայտարարություն է արել. ռեփերը օպերա կցուցադրի բաբելոնյան Նաբուգոդոնոսոր արքայի մասին։ Օպերայի համար երաժշտության ստեղծմանը մասնակցել են երաժիշտներ, որոնց հետ Ուեսթն անցկացնում է պարբերական կիրակնօրյա արարողությունները եւ որոնց հետ գրել է իր նոր ձայնասկավառակը՝ «Jesus Is King»։

Ռեփերն իր էջում ցույց է տվել բեմադրության ցուցադրության հրավիրատոմսը, որը նրա համար պատրաստել է Նիկ Նայթը։ Ավելի վաղ բրիտանացի լուսանկարիչը Քանյեի հետ աշխատել է «Jesus Is King» ֆիլմի վրա։

Ուսթը Նաբուգոդոնոսորի մասին խոսել է ռադիոհաղորդավար Զեյն Լոուի հետ իր վերջին հարցազրույցում. «Մի թագավոր կար՝ Նաբուգոդոնոսոր։ Եվ մի անգամ նա նայեց իր թագավորությանն ու ասաց. «Ես կառուցել եմ այդ ամենը»…։ Ես եւս եղել եմ լեռան գագաթին եւ պատմել «Yeezus»-ի մասին (Ուեսթի՝ 2013թ.-ի ալբոմը)։ Ասում էի. «Ես կառուցել եմ այս ամենը։ Ես Աստված եմ»»։

Հարցազրույցում Ուեսթը նաեւ հիշեցրել է, որ Նաբուգոդոնոսորի, ինչպես իր մոտ բիպոլյար խանգարում է սխտորոշվել։


Leave A Reply

Your email address will not be published.