Հրապարակվել է Գայ Ռիչիի «Ջենտլմեններ» ֆիլմի առաջին թրեյլերը

0

Disney ընկերության համար էքսպերիմենտներ անելով «Ալադին» ֆիլմի հետ՝ Գայ Ռիչին վերադառնում է ակունքներին՝ քրեական կատակերգության ժանրին։ YouTube-ում հրապարակվել է Գայ Ռիչիի նոր՝ «Ջենտլմեններ» ժապավենի թրեյլերը, որի նկարագրության ընթացքում դժվար է խուսափել ակունքներին վերադառնալու մասին շաբլոնից։

Ֆիլմին մասնակցել են Մեթյու Մակկոնահին, Չարլի Հանեմը, Քլոին Ֆարելը, Հյու Գրանտը եւ այլք։

Ըստ սյուժեի՝ Լոնդոնում ապրող ամերիկացի նարկոբարոն Միկի Փիրսոնը (Մեթյու Մակկոնահի) մտադրվում է վաճառել իր բիզնեսը եւ պատահաբար իրադարձությունների շղթա սկսում, որոնք ներառում են շանտաժ, սպանություններ, դավադրություններ եւ կաշառակերություն։

Պրեմիերան ծրագրված է 2020թ.-ի փետրվարի 13-ին։

Leave A Reply

Your email address will not be published.