«Այս երգերի պահանջը մայրերը շատ ունեն». երգչուհի Արփիի «Օրորերգ» ձայնասկավառակի շնորհանդեսը և հայտնի հյուրերը

0

Երեկ երգչուհի Արփին ներկայացրեց իր նոր՝ «Օրորերգ» ձայնասկավառակը, որի թողարկումը նրա երազանքներից մեկն է եղել: Հրավիրված հյուրերը հնարավորություն ունեցան լսելու երգչուհու մի քանի կատարում, բայց ակապելլա տարբերակով: BlogNews.am-ը ներկայացնում է շնորհանդեսի հետաքրքիր դրվագները:

«Ձայնասկավառակը թողարկվել է Նյու Ջերսիում, այդ իսկ պատճառով քիչ քանակությամբ ենք կարողացել բերել: Ընդգրկել ենք մեր հին օրորոցային երգերը, նաև տեղ է գտել իմ և Դավիթ Միրոյանի «Իմն ես» երգի կրկներգը, որի բառերը համահունչ էին մայր-երեխա կապին: Ձայնասկավառակում կա Քեսաբի օրոր, Ակնա օրոր, Կոմիտաս, Թումանյանի խոսքերով՝ «Ծիտիկի օրոր»-ը, ինչպես նաև «Արի իմ սոխակ»-ը (Ալեքսանդր Սպենդարյանն ուրիշ երաժշտություն ունի այդ թեմայով գրված և քիչ լսված), ինչպես նաև «Մախմուր աղջկա» դաշնամուրային տարբերակը, որովհետև ինձ շատ մայրիկներ էին գրում, որ իրենց բալիկը քնում է այդ երգի տակ»: 

Leave A Reply

Your email address will not be published.