Ինչպես է անցել «Միսս Տիեզերք Արմենիա» գեղեցկության մրցույթը

0

20-ամյա Դայանա Դավթյանը երեկ ճանաչվեց «Միսս Տիեզերք Արմենիա» գեղեցկության մրցույթի հաղթող և հնարավորություն ստացավ Հայաստանը ներկայացնելու միջազգային «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին: 15 գեղեցկուհիներից հենց նա ընտրվեց լավագույնը:

Գեղեցկության մրցույթն այս տարի անցկացվեց Գյումրիի Սև բերդ ամրոցում: Երեկոն վարում էին Ժիրայր Ոսկանյանը և  Լիլիթ Մարտիրոսյանը: BlogNews.am-ը ներկայացնում է մրցույթի հետաքրքիր դրվագները:

Մինչ մրցույթի սկսվելը «Միսս Արմենիա» հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը նշեց. «Հավանաբար շատերդ մտածում եք՝ ինչու են անցկացվում գեղեցկության մրցույթները, չէ՞ որ  բոլոր կանայք գեղեցիկ են յուրովի: «Միսս Արմենիա» հիմնադրամը ստեղծվել է մի քանի նպատակներով, որպեսզի համաշխարհային միջազգային մրցույթներն օգտագործենք որպես հարթակ՝ մեր գեղեցկուհու միջոցով ներկայացնելու մեր մշակույթը, պատմությունը, մեր գեղեցկուհիների շնորհիվ ուղերձներ հղենք, որպեսզի մեր կանանց դերը հասարակության մեջ ուժեղացնենք»:

Աղջիկները ներկայացան ազգային տարազով, երեկոյան զգեստով և լողազգեստով։ Լավագույն հնգյակում հայտնվեցին Նաիրա Վարդանյանը, Մարինա Դանիելյանը, Անետա Գաբրիելյանը և Լիանա Ոսկերչյանը, իսկ գեղեցկուհու տիտղոսը և թագը բաժին հասան 20-ամյա Դայանա Դավթյանին:

Leave A Reply

Your email address will not be published.