Մի՞թե կհաշտվեն. Ջենիֆեր Էնիսթոնը խոստովանել է, որ սիրում է Բրեդ Փիթին

0

Հայտնի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն ուրախացրել է երկրպագուներին։ Հոլիվուդյան դերասանուհին հայտարարել է, որ սիրում է նախկին ամուսնուն՝ Բրեդ Փիթին, որը նախկինում նրան լքել է հանուն Անջելինա Ջոլիի։

The Mirror-ին տված հարցազրույցում «Ընկերները» սերիալի աստղը հայտարարել է, որ երբեք չի զղջացել Բրեդ Փիթի հետ ամուսնության համար։ Կարծես թե դերասանուհին ներել է նրան։

«Ես սիրում եմ Բրեդին, ես նրան, իսկապես, սիրում եմ եւ կսիրեմ մինչեւ կյանքիս վերջը։ Նա պարզապես հիասքանչ մարդ է։ Ես ոչ մի վայրկյան չեմ ափսոսում, որ մենք ամուսնացած ենք եղել։ Եվ ես կարծում եմ, որ իմ բախտը շատ է բերել, որ ես նրա կինն եմ դարձել։ Մենք միասին ենք եղել յոթ վառ տարիներ, միմյանց շատ բան ենք սովորեցրել եւ մեզ իսկապես ուրախ ենք զգացել։ Մենք հրաշալի, թեեւ ոչ պարզ հարաբերություններ ենք ունեցել»,- հայտարարել է Էնիսթոնը։

Leave A Reply

Your email address will not be published.