Ջոլիի ու Փիթի 13-ամյա դուստրը հորմոններ է խմում՝ տղա դառնալու համար

0

Հոլիվուդյան աստղեր Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի դուստրը՝ Շայլոն, յուրաքանչյուր օր ավելի ու ավելի է նմանվում տղայի։ Երեք տարեկանից սկսած՝ աղջիկը կարճ սանրվածք է կրում, ջինս եւ շապիկներ կրում զգեստների ու շրջազգեստների փոխարեն։ Իսկ երբ նա ինը տարեկան է դարձել, պահանջել է իրեն Ջոն անվանել։

Աստղային ծնողները ոչ մի կերպ չեն խոչընդոտել երեխայի ցանկությանը։ Հարցազրույցներում նրանք բազմաթիվ անգամներ խոստովանել են, որ ցանկանում են, որ Շայլոն գտնի իր տեղը կյանքում։ Սակայն ամեն բան շատ ավելի հեռուն է գնացել. հոլիվուդյան շրջապատում խոսում են, որ աղջիկը լրջորեն մտադիր է փոխել սեռը եւ նույնիսկ հատուկ հորմոններ է խմում՝ ավելի տղամարդկային դառնալու համար։  

Այսպես թե այնպես Ջոլիի եւ Փիթի դստեր արտաքինը քիչ է տարբերվում տղայի արտաքին տեսքից՝ կարճ մազեր, լայն շապիկներ, կեդեր եւ ջինս։ Սոցիալական ցանցերի օգտարերերի կարծիքով՝ աղջկանից ոչինչ չի մնացել եւ այժմ ամբողջությամբ Ջոնի է վերածվել։

Leave A Reply

Your email address will not be published.