Հետաքրքիր փաստեր «ամենաերկար մորուքների» մասին

0

Ամենաերկար մորուքի երկարությունը հասել է մինչեւ 2,5 մետրի: Այդ մորուքի կրողն է եղել ը Հնդկաստանից, որը նա թողել է կրոնական նկատառումներով: Շնորհիվ իր մորուքի՝ հնդիկին գրանցել են Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում: • Անհավատալի է, բայց փաստ է. ամենաերկար կանացի մորուքը պատկանում է ամերիկուհի Վիվիան Վիլլերին:

Image result for bhai singh

Մորուքի երկարությունը կազմում է համարյա 30 սանտիմետր (2000 թվականի դրությամբ): Կինը աճեցրել է այն սկսած 1990 թվականից՝ նվիրված մոր հիշատակին։ .Երբ Եգիպտոսը սկսեց կառավարել կին-փարավոն Հաթշեպուստը, նա ստիպված էր արարողությունների ժամանակ կրել դնովի մորուք, որպեսզի չվիրավորի հպատակների կրոնական զգացմունքները: • Ալեքսանդր Մակեդոնացին խստորեն արգելել էր իր զինվորներին մորուքներ աճեցնել, ինչպես դա անում էին պարսիկները, քանի որ ձեռնամարտի ժամանակ հակառակորդը կարող էր բռնել մորուքից եւ այդպիսով մակեդոնացի զինվորին դարձնել ոչ մարտունակ: • Հին Հռոմում մորուքը համարվում էր բարբարոսության նշան: Այդ պատճառով էլ հռոմեացիները ձգտում էին մաքուր սափրել իրենց երեսները: Այդ ամենի հետ կապված կա հետաքրքիր փաստ. պատանու առաջին սափրվելը տանը նշվում էր որպես ընտանեկան տոն: •

 

Image result for Ամենաերկար մորուք

Մորուքներից հրաժարվելու եվրոպական ավանդույթը եկել է Ֆրանսիայից՝ XVII դարում: Բանն այն է, որ 1638թ.-ին Ֆրանսիայի թագավոր դարձավ Լյուդովիկոս XIV-ը, ով այդ պահին ընդամենը 15 տարեկան էր: Բնական է, նա չուներ մորուք: Պալատականները սկսեցին սափրել իրենց դեմքերը, որպեսզի նմանվեն թագավորին: Այդպես հայտնվեց սափրված երեսների նորաձեւությունը, որը եւ հետագայում տարածվեց ողջ Եվրոպայով: • Նախքան Պետրոս I-ի կառավարումը, Ռուսաստանում մորուքը համարվել է հեղինակության նշան:

Image result for Ամենաերկար մորուք

Վիճաբանության ժամանակ մորուքից պոկված մազերի համար նախատեսված էր ավելի մեծ տուգանք, քան կոտրված վերջույթների: Պետրոս I-ը, գալով իշխանության, իր հպատակներին հրամայեց սափրել մորուքները: Իսկ նրանք, ովքեր չէին ուզում հրաժարվել իրենց մորուքներից, պարտավոր էին վճարել հատուկ տուրք՝ «մորուքի փողեր»: Չար լեզուները պնդում են, որ Պետրոսի նման ցանկության պատճառը եղել է ոչ թե նմանվել Եվրոպային, այլ այն պատճառով, որ իր մոտ դեմքի մազերը շատ ցանցառ էին աճում: Ի դեպ, եւս մեկ հետաքրքիր փաստ. «մորուքի հարկ» XVIII դարում գոյություն ուներ ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ Ֆրանսիայում եւ Բրիտանիայում: •

 

Նախքան Ամերիկայի նախագահ դառնալը, Աբրահամ Լինկոլնը չէր կրում իր հանրաճանաչ մորուքը, այլ դեմքը մաքուր սափրում էր: Նախագահական ընտրարշավի ժամանակ նրան իմիջը փոխելու խորհուրդ տվեց 11-ամյա աղջնակ Գրեյս Բեդելը, ով պատմեց Լինկոլնին, որ իր մայրը եւ բոլոր ծանոթ լեդիները գերադասում են այտամորուսներով տղամարդկանց: Հետեւաբար, եթե թեկնածուն մորուք աճեցնի, ապա նրան կողմ կքվեարկեն թե կանայք, թե նրանց ամուսինները (կանայք կօգտագործեն իրենց ազդեցությունը իրենց ամուսինների վրա): Լինկոլնը լսեց աղջկան եւ հաղթեց ընտրություններում: Ավելի ուշ նա գտավ Գրեյսին եւ շնորհակալություն հայտնեց խելացի խորհրդի համար: Ահա այսպիսի զարմանալի պատմություն: • Հետաքրքիր է, որ XIX դարում ֆրանսիական Արտասահմանյան լեգեոնում սակրավորների կազմում ընդգրկում էին միայն մորուքավորներին: Համարվում էր, որ մորուքը ուժի եւ տոկունության նշան է: Այն ժամանակ սակրավորները ստիպված էին ֆիզիկապես շատ աշխատել. կառուցել ամրություններ, խրամատներ փորել, քանդել պատերը, ծանրություններ տանել եւ այլն: • Բարբադոս կղզու անվանումը նշանակում է «մորուքավոր»: Այս անունով էր կնքել կղզին պորտուգալացի հետազոտող Պ. Կամպոսան, այն բանի համար, որ տեղի ծառերը ծածկված էին մակաբույծ բույսերով, որոնք հիշեցնում էին մորուքի:

Image result for Ամենաերկար մորուք

Leave A Reply

Your email address will not be published.